«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ արհեստակցական կազմակերպության

ak-logoՓետրվարի 20-ին և 21-ին   կրթահամալիրում անց է կացվել  սովորողների տեսողության

ստուգում`  «Լույս հայի աչքերին»  ծրագրով: Տարրական դասարաններում ստուգվել են բոլոր սովորողները,միջին և ավագ  դպրոցից՝ երեք հարյուր տաս սովորող: Այս ծրագրի անդրադարձը հոդվածով  լույս է տեսել Դպիր էլեկտրոնային  ամսագրում:

2012թվականի ապրիլին «Delta Clinic»բժշկական կենտրոնում իրականացվել է կրթահամալիրի դասավանդողների վահանագեղձի և ողնաշարի անվճար հետազոտություն:

«Delta Clinic» բժշկական կենտրոնում ստուգվել են կրթահամալիրի  բոլոր սովորողները`

մակաբույծների հայտնաբերման համար:  Բոլոր դասավանդողները  անցան  սոնոգրաֆիա,

ցանկացողները հետազոտվեցին   մակաբույծների հայտնաբերման համար:

Կրթահամալիրի  մոտ 100 դասավանդող  մասնակցեց  հետազոտման և դարձավ ոսկրածուծի բանկի դոնոր:

Կրթահամալիրում աշխատում է «Ուսուցչի ժպիտ» ստոմատոլոգիական ծրագիրը: Մասնակցում են բոլոր  կարիք ունեցող դասավանդողները:

Ավագ դպրոցի դասավանդողները մասնակցել են VIP GRUP  առողջապահության սեմինարին և ցանկացողները դիմել են այդ կազմակերպության բժիշկներին:

Հունիսի  7-8 –ին կրթահամալիրում անց է կացվել  աշխատողների տեսողության

ստուգում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժների կողմից:

Ճարպակալման դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչները կրթահամալիրի աշխատակիցներին  զննեցին և անցկացրեցին կոնսուլտացիաներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Ամռանը կրթահամալիրի աշխատակիցների  30  ընտանիք մատչելի գներով հանգստացավ Հանքավանի «Խոտորջուր» հանգստյան տանը:

Կրթահամալիրի երկու  ուսուցիչներ ֆինանսավորվեցին՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում  կազմակերպված «Տիեզերք» ճամբարին մասնակցելու համար:

Վրաստան և Արցախ  մեկնող ուսումնա-հետազոտական ճամփորդությունները  մասամբ ֆինանսավորվել են մեր կազմակերպության կողմից:

Ուսուցիչների բնակարանային հարցերի կարգավորման համար դիմել ենք հանրապետության նախագահին, վարչապետին և արդյունքում Ավան և Զեյթուն թաղամասերում կառուցվում են սոցիալական բնակարաններ ուսուցիչների համար:

Արհմիության կողմից պարգևատրվել են հանրապետական դիջիթեք միջազգային ստուգատեսի մրցանակակիր դասավանդողները:

Առողջության վերականգման նպատակով աջակցել ենք կրթահամալիրի մի խումբ աշխատողների:

Անց են կացվել տարբեր միջոցառումներ՝ ծննդյան օրեր, մայրերի և նորածինների տոն, Նոր տարի, գեղեցկության օր և այլն:

Բոլոր աշխատանքների և միջոցառումների  արձագանքները տեղադրվել են mskh.amկայքում:

Պարբերաբար հրավիրվել են արհմիության խորհրդի նիստերը և աշխատողների ժողովները:

2012թվականի հոկտեմբերի 26-27-ին  «Delta Clinic»բժշկական կենտրոնում իրականացվելու  է կրթահամալիրի՝ նախօրոք գրանցված աշխատողների, վահանագեղձի,  ողնաշարի և լյարդի  անվճար հետազոտություն:

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

արհմիության նախագահ՝                                                                 Հասմիկ Նալբանդյան

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

արհմիության նախագահի  տեղակալ`                                            Հակոբջանյան Կարինե

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s