Ընտրություններ` ոչինչ չփոխվեց

Նոյեմբերի 23-ին մասնակցում էի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երրորդ համագումարին որպես պատվիրակ` սպորտի և տուրիզմի ճյուղային հանրապետական միության առաջադրմամբ:

pb230029Հավաքվել էին կոնֆեդերացիայի 24 ճյուղային միությունների 120 պատվիրակ:

Ես ընտրված էի նաև որպես մանդատային հանձնաժողովի անդամ և բարեխղճորեն  կատարեցի իմ պարտականությունները:

Վաղուց խորհրդային նիստի ներկա չէի եղել:

Ելույթ ունեցողները  շատ էին  խոսում արժանապատիվ ապրելու, աշխատելու  մասին:

Լուրջ վերլուծութուն արեց Վազգեն Սաֆարյանը և պետք է ասել, որ նրա ելույթը ամենագրագետ և տրամաբանականն էր: Նա նշեց այն կարևոր  խնդիրները` արտաքին պարտքին, գործազրկության, արտագաղթի պատճառների, արդյունաբերության վերակազմակերման անհրաժեշտության և արհմիությունների դերի բարձրացման  մասին, որոնք լուծման կարիք ունեն: Ցավոք, նրա ելույթը տեղից ընդհատվում էր  ռեպլիկներով:

pb230028 Վաղարշակյանը` բուհերի ճյուղային միության նախագահը,  նույնպես լավ ելույթ ունեցավ` `նշելով դասախոսների ցածր աշխատավարձների, բուհում առկա խնդիրների մասին:

Մյուս  ելույթ ունեցողները հիմնականում ինքնագովեստով էին զբաղված կամ փորձում էին պաշտպանել  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործող նախագահ Էդուարդ Թումասյանին:

Սուր ելույթ ունեցավ Կառլեն Հարությունյանը, ով հարց բարձրացրեց ֆինանսական միջոցների,հանգստյան տների փոշիացման մասին:

pb230030Մանկապարտեզների հարցն էլ քննարկվեց, պարզվում է, որ այսօր երեխաների ընդունելության հերթը հասել է…մինչև հաջորդ տարվաօ գոստոս ամիսը, քանի որ մանկապարտեզների շենքերը իրենց նպատակին չեն ծառայում:

Առաջարկներ եղան  ստեղծել արհմիության հիմնը և կրծքանշանը:

Արհեստակցական կազմակերպությունների դերի բարձրացման համար նախագահի երկու թեկնածուներն էլ առաջարկում էին ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն հաջորդ հինգ տարում:

Ինչևէ:

Ինչպես խորհրդային տարիներին, ընտրությունների արդյունքում վերընտրվեց նախկին նախագահը` էդվարդ Թումասյանը:

Տեսնենք, այս անգամ ինչ կփոխվի:

P.S.

Մեր կրթահամալիրի  արհեստակցական կազմակերպության գործունեությունը լավ օրինակ կարող է հանդիսանալ ցանկացած ճյուղային և տեղական կազմակերպությունների, ինչու ոչ, նաև Հայաստանի կոնֆեդերացիայի համար:

About Արհեստակցական կազմակերպություն

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպությունը /այսուհետ` Արհեստական կազմակերպություն/ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s