Մասնակցում ենք հեռուստակոնֆերանսի.

Image«Բժշկական առաքելություն երեխաներին» կազմակերպությունը(Փաթերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) և «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ապրիլի 19-ին, ժամը 17:15-19:30-ին կազմակերպել էր միջազգային հեռուստակոնֆերանս «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության զարգացման վրա» թեմայով:
Կրթահամալիրի Արհմիության նախագահի տեղակալ Կարինե Հակոբջանյանը ևս ներկա էր կոնֆերանսին, ծանոթացնելով կրթահամալիրին՝ հյուրերին բաժանել է տեղեկատվական թերթիկներ:

Արհմիությունն առաջարկում է

Հարգելի Կրթահամալիրի աշխատողներ.
Առաջարկում ենք ուսումնասիրել ապահովագրության ոլորտում առաջատար ընկերությունների կայքերը: Մանրամասն ուսումնասիրեք դրանք բժշկական ապահովագրության պայմանները, սոց. փաթեթները, պայմանագրերն ու պայմանները:

Նաիրի Ինշուրանս

Ինգո Արմենիա

Ռեսո

Ռասկո Ինշուրանս

Գարանտ Ինշուրանս

Ռոսգոսստրախ Արմենիա

Սիլ Ինշուրանս

Առողջ եղեք

Երկրորդ բուժմիավորման Ցավային սինդրոմների բաժանմունքի բժիշկ-նյարդաբան Նելլի Շիգանյանը պատրաստ է իրականացնել անվճար կոնսուլտացիաներ միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը:
Հասցեն՝ք. Երևան, Արամի 54
 Ցանկացողները դիմեն Հակոբջանյան Կարինեին
Հեռախոս՝ 077755003

Առողջ եղեք

Image«Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի» բուժ. գծով տնօրեն, բ.գ.թ.Վարդան Ռափյանը պատրաստ է անվճար իրականացնել պրոֆիլակտիկ հետազոտություն և կոնսուլտացիա միայն կրթահամալիրի դասավանդողների և աշխատողների համար ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը:
Հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 56
Ցանկացողները դիմեն Հակոբջանյան Կարինեին
Հեռախոս՝ 077755003

Հրավիրում ենք ներկայացման

ImageՄարտի 22-ին, ժամը 19:00-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Երկնքից իջած հեքիաթ» տիկնիկային ներկայացումը(մատների միջոցով): Տոմսի արժեքն է 1000 դրամ:
Ցանկացողները դիմեն Աղամյան Կարինեին, հեռ. 094 55 62 68

Հանգիստ բնության գրկում

img_0737 img_0773Կրթահամալիրի Արհմիության նախաձեռնությամբ ք. Դիլիջանի «Ռուբինյանց տուն» հանգստյան գոտում մեր դասավանդողները և աշխատողները կարող են հանգստանալ վճարելով օրական 3000դր (առանց սնունդի):
Ցանկացողները դիմեն Կարինե Հակոբջանյանին։
Հեռ. 077 75 50 03

Արհեստակցական միության երաժշտական նվերը`կրթահամալիրի գեղեցիկ սեռին

img_5177Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներին և աշխատողներին  մարտի 7-ին,  ժամը՝ 19:00,  հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք Երևանի պետական կամերային երգչախմբի տոնական համերգին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան):

Նվեր-տոմս ձեռք բերելու համար դիմել Կարինե Հակոբջանյանին:

Հեռ.` 077 75 50 03

Արհեստակցական կազմակերպության խորհրդի նիստը

img_40905b15dՄարտի 1-ին կրթահամալիրի գրադարանում տեղի ունեցավ Արհեստակցական կազմակերպության հերթական նիստը: Օրակարգում քննարկվեցին կազմակերպության զարգացման ուղղությունները՝ «Ուսուցչի ժպիտ» ծրագիր

·         Աշխատողների առողջության վերականգմանը/վիրահատություն, բժշկական հետազոտություն/ նպաստող ծրագրեր
·         Տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և ֆինանսավորում
·         Սոցիալական ուղղվածության հարցեր
·         Աշխատողների հանգստի կազմակերպում
·         Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ կապերի հաստատում և ընդարձակում
·         Մեր փորձի տարածում այլ ուսումնական հաստատություններում
·         Կրթահամալիրի շրջանավարտների ներառում աշխատանքի պրոցեսի մեջ
·         Աշխատողների բնակարանային հարցեր

Արհեստակցական կազմակերպության դրամական ֆինանսական միջոցներն, որոնք առաջանում են կրթահամալիրի աշխատողների աշխատավարձի 2%ի կամավոր համաձայնությամբ հավաքագրման շնորհիվտարիներ շարունակ օգտագործվել են աշխատողների առողջությանը նպաստող ծրագրերիբազմաբնույթ միջոցառումներիխրախուսականմրցանակներիհարազատի կորստյան դեպքում բարոյական և ֆինանսական  աջակցությանաշխատողների հանգստի կազմակերպման համար:

Ներկայացում՝ «Մի գավաթ բարիություն»

1503s0_231_0Մարտի 11-ին, ժամը 19:00-ին Համազգային թատրոնում տեղի կունենա Վ. Սարոյանի «Մի գավաթ բարիություն» ներկայացումը: Բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի:
Ցանկացողները դիմեն Աղամյան Կարինեին՝ էլ. հասցե K.Aghamyan@mskh.am, հեռ. 094556268: